«Շերեմետևո» օդանավակայանում ուղևորները ժամերով սպասում են թռիչքներին՝ առանց ջրի և սննդի, մարդիկ քնում են հատակին

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում չվերթների ուշացումների պատճառով ուղևորները ժամեր շարունակ սպասում են մեկնելուն՝ հայտնվելով ծանր պայմաններում։ Ալմաթի մեկնող ուղևորների փոխանցմամբ՝ հոկտեմբերի 17-ի գիշերը նրանց արդեն նստեցրել էին ինքնաթիռ, սակայն կարճ ժամանակ անց պահանջել են իջնել և վերադառնալ օդանավակայան։

Դրանից հետո մարդիկ երկար ժամանակ մնացել են տարանցիկ գոտում։ Չվերթի մեկնելու ժամն այդ ընթացքում չորս անգամ փոխվել է։

Կիսվել սոց․ ցանցերում