Էկվադորում պատարագի ժամանակ քահանայի վրա խաչ է ընկել, ինչի հետևանքով նա մшհացել է. 18+ ՏԵՍՆՅՈՒԹ

Էկվադորում պատարագի ուղիղ հեռարձակման ժամանակ քահանայի վրա խաչ է ընկել, ինչի հետևանքով նա մահացել է:

Էկվադորի Գուայաքիլ քաղաքում կաթոլիկ քահանա Պատրիսիո Ալֆրեդո Սանչես Մոլինարին մահացել է մեծ փայտե խաչի ընկնելու հետևանքով։

Խաչը տեղադրված է եղել խորանի հետևում, սակայն հանկարծակի պոկվել է և ընկել քահանայի վրա։

Նշենք, որ միջադեպը տեղի է ունեցել պատարագի ուղիղ հեռարձակման ընթացքում։

Կիսվել սոց․ ցանցերում