Կարեն Գրիգորյանն ու Էլինա Դանիելյանը՝ Պորտուգալիայում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի հաղթողներ

 

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը Պորտուգալիայում անցկացված «XVIII Torneio Internacional Figueira da Foz — Sabir Ali» մրցաշարում 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և դարձել մրցաշարի հաղթող:

Կանանց պայքարում հաղթողի կոչմանն արժանացել է Հայաստանի մյուս ներկայացուցիչ, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը:

Նա վաստակել է 6 միավոր և զբաղեցրել 1-ին հորիզոնականը։

Կիսվել սոց․ ցանցերում