Հարգելի գազ սպառող բաժանորդ

Հարգելի գազ սպառող բաժանորդ,
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գազ սպառող բաժանորդներից բազմաթիվ տեղեկություներ ենք ստանում այն մասին, որ տարբեր հրշեջ ակտ տրամադրող ընկերությունների աշխատակիցներ ուղղորդում են բաժանորնդնեին, իբրև պետք է «Գազպրոմ»- ի կողմից նախընտրելի հրշեջ ակտ տրամադրող կազմակերպությունների ծառայություններից օգտվել, կեղծ տեղեկություններ տարածելով թե այլ համանման սպասարկող ընկերությունների տրամադրած ակտերն ուժ չունեն և այլն, հարկ ենք համարում իրազեկել բոլոր գազ սպառող բաժանորդներին հետևյալի մասին.
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն շահույթ հետապնդող ՈՉ ՊԵՏԱԿԱՆ առևտրային կազմակերպություն է, որն ունի այն նույն իրավունքները և կրում է այն նույն պարտավորությունները ինչը ՀՀ օրենսդրությամբ սահմանված է մնացած բոլոր համանման գործունեություն իրականացնող ընկերությունների համար, ուստի տվյալ ընկերությունն ուղղակիորեն իրավասու չէ ուղղորդել որևէ կառույցի օգտվել իր կողմից մատնանշված կամ երաշխավորված ծառայություններից: Բացի այդ՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հանդիսանում է հիմնականում գազ մատակարարող ընկերություն և բացարձակ կապ չունի այլ ընկերությունների կողմից իրականացվող ծխնելույզագործության, գազասպառման համակարգերի անվտանգության, Գազի մասնագետի վկայակաների դասնդացների հնոցապան օպերատորների, գազի համակարգերի սպասարկման, հրշեջ ակտերի տրամադրման և այլ նմանատիպ գործունեությունների հետ: Հայաստանի Հնարապետության ողջ տարածքում այդպիսի ծառայությունները օրինական հիմունքներով մատուցվում են տարբեր ընկերությունների կողմից և բաժանորդն ազատ է ընտրելու թե որ կազմակերպության ծառայությունից օգտվել:
ՀՀ Կառավարության 13.04.2023 թ. թիվ N539-Ն որոշման համաձայն՝ հանրային օբյեկտների, շենք- շինությունների, կազմակերպությունների գազասպառման համակարգի շահագործման ընթացքում անվտանգությունը վերապահվում է դրանց սեփականատերերին: Նշված կազմակերպությունների տեխնիկական սպասարկման աշխատանքների իրականացումն ազատականացված է: Տեխնիկական սպասարկումը պետք է կատարվի կամ այդ կազմակերպության ուժերով կամ ըստ կազմակերպության կողմից ընտրված մասնագիտացված և պետական ռեեստրում գրանցված կազմակերպության հետ կնքված պայմանագրով:
Լրացուցիչ հայտնում ենք նաև, որ ի պատասխան տարբեր Պետական կառույցներին, այդ թվում մասնավոր ընկերության հենց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին ուղղված հարցումների՝ մեզ տրված տեղեկատվություններից և համապատասխան գրություններից պարզվեց, որ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում գազասպառման և գազամատակարարման ոլորտում թվարկված աշխատանքներն ազատականացված են և առկա չէ գերիշխող դիրք զբաղեցնող ընկերության, այդ թվում նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի և «Էյ-Ի-ՋԻ-Սերվիզ» ՍՊԸ-ի կողմից որևէ հովանավորչություն, ուղղորդում կամ արտոնություն, թե ծխնելույզագործական և համանման ծառայություններ մատուցող ընկերությունը որ շրջանակի կամ խմբի բաժանորդներին պետք է սպասարկի, կամ բաժանորդը որ ընկերության ծառայությունից պետք է օգտվի: Բաժանորդ–կազմակերպությունը կարող է համապատասխան պայմանագրային հիմունքներով այդպիսի աշխատանքները հանձնարարել մասնագիտացված ծխնելույզագործական ընկերություններին, որոնք բավարարում են օրենսդրական պահանջները: Համապատասխան աշխատանքներն ավարտելւոց հետո տվյալ ծառայություն մատուցող ընկերությունը պետք է տրամադրի իր կողմից սահմանված ձևին համապատասխան ակտ, որում նշված կլինեն իրականացված աշխատանքների տեսակը, ծավալը, դրանց ավարտը հաստատող տվյալները, ծխատարի և օդատարի պիտանելիության և վիճակի վերաբերյալ գրառումները:

Ծանուցում
Հակամրցակցային գործունեություն իրականացնելը հանդիսանում է քրեորեն պատժելի արարք՝ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի:
Եղեք իրազեկ և զերծ մնացեք կեղծ տեղեկատվության քարոզչությանը տրվելուց:

Նմանատիպ դեպքերի Հովանավորչությունների այդ թվում որևե մի անձի կամ ընկերության կողմից պարտադրանքի առժանանալու դեպքում կարող եք հաղորդում հանցագործության մասին ներկայացնել ոստիկանություն

Կիսվել սոց․ ցանցերում