Հայաստանի հավաքականի եւ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի առաջնության առաջին շրջանում դարպասին ամենաշատ հարված կատարած ֆուտբոլիստների եռյակում է, հաղորդում է «РУСТАТ»-ը։
Առաջին տեղում է Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Մանֆրեդ Ուգալդեն։
1. Մանֆրեդ Ուգալդե («Սպարտակ»)՝ 43 հարված դարպասի ուղղությամբ, 19 հարված դարպասին
2. Կոնստանտին Տյուկավին («Դինամո»)՝ 41 / 15
3. Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար»)՝ 36 / 17
4. Ռոնալդո («Ռոստով»)՝ 36 / 16
5. Ջոն Կորդոբա («Կրասնոդար»)՝ 35 / 22
