G20-ի գագաթնաժողովում Մակրոնը ձեռքսեղմումով բարևել է Լավրովին (տեսանյութ)

Համացանցում է հայտնվել տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սեղմում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ձեռքը՝ G20-ի գագաթնաժողովում լուսանկարվելու արարողության ժամանակ։

ՌԴ ԱԳՆ ղեկավարն արձագանքել է ձեռքսեղմմանը, այնուհետ Ֆրանսիայի նախագահն ու ՌԴ նախարարը մի քանի արտահայտություն են փոխանակել:

Լուսանկարահանման արարողությանը չի մասնակցել Ջո Բայդենը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և նրա իտալացի գործընկեր Մելոնին։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ արեւմտյան երկրների ղեկավարները բազմիցս խուսափել են Լավրովի հետ ընդհանուր լուսանկարներից։

https://t.me/lragroghcom/1451

Կիսվել սոց․ ցանցերում