Կոճապղպեղը վտանգավոր է կանանց առողջության համար

Բժիշկներն ու սննդաբանները հաճախ խորհուրդ են տալիս կոճապղպեղը որպես արդյունավետ միջոց մրսածության բուժման և դրա կանխարգելման համար։

Այնուամենայնիվ, կանայք պետք է խստորեն վերահսկեն այս համեմունքի օգտագործումը, քանի որ այն կարող է բացասաբար ազդել նրանց առողջության վրա:

Կոճապղպեղը կարող է առաջացնել մարսողական խնդիրներ և մեծացնել արյունահոսությունը դաշտանային ցիկլի ընթացքում: Մերիլենդի համալսարանի բժշկական կենտրոնի գիտնականները պարզել են, որ կոճապղպեղը կարող է բացասաբար ազդել աղիքների վրա և լուծ առաջացնել։

Դաշտանի ժամանակ համեմունքը կանխում է արյան մակարդումը, քանի որ այն ունի հակաթրոմբոցիտային ազդեցություն։

Գիտնականները նաև պարզել են, որ հղի կանայք նույնպես չպետք է օգտագործեն կոճապղպեղ, նույնիսկ փոքր քանակությամբ, քանի որ այն մեծացնում է վիժման հավանականությունը։

Աղբյուր` LADYNEWS.am

Կիսվել սոց․ ցանցերում