Արարատի մարզում բախվել է 26 ավտոմեքենա, կան տпւժածներ

Նոյեմբերի 20-ին խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 08:30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Շահումյան գյուղի վարչական տարածքում մոտ 1,5 կմ հատվածում բախվել են 26 տարբեր մակնիշի ավտոմեքենաներ:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով կան տուժածներ, որոնց կյանքին վտանգ չի սպառնում:

Ժամանել են փրկարար ծառայության խմեր, պարեկային խմբեր:

Մեծ թվով պարեկների ժամանման պատճառն այն է, որ վթարը մոտ 1,5 կմ է եղել և առաջացել է խցանում:

Ոստիկաններն ու պարեկները պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Կիսվել սոց․ ցանցերում