ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Արփինե Սարգսյանը նշանակվել է ՆԳ նախարար: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Արփինե ՍԱՐԳՍՅԱՆԻՆ նշանակել ներքին գործերի նախարար»,- ասվում է հրամանագրում: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վարչապետի որոշմամբ Արփինե Սարգսյանն ազատվել է ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից:
Արփինե Սարգսյանը նշանակվեց ՆԳ նախարար
