Կիևում պшյթյունների շարք է տեղի ունեցել

Ուկրաինայի մայրաքաղաքում պայթյունների շարք է տեղի ունեցել, հայտնում է Strana հրատարակությունը։

«Կիևում լսվում են պայթյուններ»,- ասվում է հրապարակման մեջ։

ՀՀ ժամանակով ժամը 11:00-ի սահմաններում Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարության առցանց քարտեզի համաձայն՝ օդային ռմբակոծման ահազանգ է հայտարարվել Խմելնիցկի, Ժիտոմիր, Կիև, Չերկասի, Չեռնիգով, Կիրովոգրադ, Սումի և Պոլտավայի շրջաններում:

Միևնույն ժամանակ ահազանգը չի գործել անմիջապես Կիևում։

Նախօրեին Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանը փորձարկում է նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռը։ Այս զինամթերքը խոցել է Դնեպրոպետրովսկի արդյունաբերական համալիրը, որը արտադրում է հրթիռներ և այլ զինատեսակներ։

Կիսվել սոց․ ցանցերում