Տերյան փողոցում՝ Կենտրոն վարչական շրջանի շենքից մի քանի մետր այն կողմ երեկ դիտահորից ժամեր շարունակ մեծ ճնշումով ջուր էր հոսում։ Փողոցն ամբողջությամբ ջրածածկ էր, ջուրը հասել էր հարակից Սայաթ Նովա փողոց։
Քաղաքացիների ահազանգից հետո Panorama.am-ի նկարահանող խումբը մեկնեց դեպքի վայր։ «Վեոլա ջուր» ընկերության մասնագետները ժամանել էին, դադարեցրել ջրի հոսքը։
Ասացին՝ խողովակի վրա եղած հանգույցն էր վնասվել։ Մինչ կվերացնեն վթարը, փողոցում երթևեկությունը խաթարված է։
Աղբյուր` Panorama.am