ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է պատգամավոր Լևոն Քոչարյանի՝ վերջին հարցազրույցում արած հայտարարությանը:
Վերջինս ասել է, թե միշտ չէ, որ 2+2+2=6: Ըստ Քոչարյանի՝ երբեմն 2+2+2=8, երբեմն էլ՝ 4:
«Պատահաբար նկատեցի Քոչարյան կրտսերի մտքի գոհարները, որ 2+2+2=8 կամ 2+2+2=4։
Ենթադրում եմ՝ նույն հաշվարկման համակարգով ու տրամաբանությամբ են դիզել միլիարդների ունեցվածքը։
Օրինակ՝
Ծակ սվիտեր + մաշած կոշիկներ = 3 մլն դոլարով առանձնատուն հունական կղզում
Ծակ շալվար + հայերենի չիմացություն = 6մլն դոլար ներդրում Տանզանիայում»,- գրել է Չախոյանը:
