Հանրապետության տարածքում նոյեմբերի 25-ի կեսօրից հետո, 26-27-ը, 28-ի գիշերը հանրապետության շրջանների զգալի մասում, 28-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 25-26-ը լեռնային շրջաններում` ձյան, 27-28-ը նախալեռնային և հովտային շրջաններում` թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Նոյեմբերի 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում մինչև 17-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 26-28-ն աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։
Երևանում նոյեմբերի 25-ի կեսօրից հետո, 26-28-ը սպասվում են տեղումներ, 27-28-ը բարձրադիր գոտում` թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
