Հյուսիս-արևմուտքից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ին, 27-ի լույս 28-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ։ Նոյեմբերի 26-ի ուշ երեկոյան ժամերից, 27-ին և 28-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռնային գոտում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային ու նախալեռնային գոտում, այդ թվում Երևանի բարձրադիր հատվածում՝ ձյան տեսքով։
Հանրապետության առանձին վայրերում ձյան տեղումները կլինեն զգալի։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 27-28-ը կնվազի ևս 6-8 աստիճանով։
Հանրապետության տարածքում նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ին, 28-ի գիշերը հանրապետության շրջանների զգալի մասում, 28-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 26-ին՝ լեռնային շրջաններում, 27-28-ը՝ նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։
Նոյեմբերի 29-30-ը, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-29-ն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։
Երևանում նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ին, 28-ի գիշերը սպասվում են տեղումներ, 27-28-ը բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։
Նոյեմբերի 29-30-ը, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
