Ճապոնիայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ՝ Իշիկավա պրեֆեկտուրայի մոտ, 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։

Երկրաշարժի օջախային գոտին եղել է 10 կիլոմետր խորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է Իսիկավա պրեֆեկտուրայի արևմտյան ափի մոտ։

Երկրաշարժի հետևանքով հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։

Կիսվել սոց․ ցանցերում