Բшյդենը Կոնգրեսից 24 միլիարդ դոլար է խնդրել Ուկրшինայի համար

ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը դիմել է Կոնգրեսին՝ Ուկրաինային լրացուցիչ 24 միլիարդ դոլար հատկացնելու խնդրանքով։

Այս մասին հայտնում են New York Post-ը և Politico.Pro-ն:

Նշվում է, որ Սպիտակ տան կառավարման և բյուջեի գրասենյակը առաջարկել է, որ Կոնգրեսը ներառի այն օգնությունը փաթեթում՝ խուսափելու համար նախագահական վարչակազմում փոփոխություն լինելու դեպքում աջակցությունը հետ կանչելու վտանգից:

Մի քանի օրենսդիրներ երկուշաբթի քննարկել են առաջարկը: Այն նախատեսում է, որ վերը նշված 24 միլիարդ դոլարից 8 միլիարդ դոլարը կուղղվի Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնությանը, մասնավորապես՝ ամերիկյան ընկերությունների՝ Ուկրաինային զենք մատակարարելու պայմանագրերի ֆինանսավորմանը։ Մնացած 16 միլիարդը պետք է ուղղվի ԱՄՆ զենքի պաշարների համալրմանը։

Կիսվել սոց․ ցանցերում