Իրшնի ԱԳ նախարարը հայտարարել է Իսրшյելի հետ լայնամասշտաբ պшտերազմի պատրաստակամության մասին

Թեհրանը տարածաշրջանում էսկալացիայի չի ձգտում, բայց «կարող է պաշտպանել իրեն», հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Պորտուգալական Diario de Noticias պարբերականին տված հարցազրույցում նա ասել է, որ Իրանը պատրաստ է Իսրայելի հետ պատերազմի, բայց դա չի ցանկանում։ «Իսրայելի ռեժիմը գիտի մեր հնարավորությունները։ Ի տարբերություն իսրայելցիների՝ մենք չենք ցանկանում էսկալացիա տարածաշրջանում։ Իհարկե, մենք պատրաստ ենք պատերազմի, նույնիսկ լայնածավալ պատերազմի։ Բայց սա մեր ցանկությունը չէ, մեր ընտրությունը չէ։ Եթե ​​իսրայելցիներն ընտրեն այս տարբերակը, մենք լիովին պատրաստ ենք դրան։ Բայց նրանք պետք է պատասխանատվություն կրեն ցանկացած հետևանքի համար»,- ասել է պաշտոնյան։ Իրանական դիվանագիտության ղեկավարը կարծում է, որ Մերձավոր Արևելքում հակամարտությունների կարգավորման պատասխանատվությունը կրում է ԱՄՆ-ը։ Նրա կարծիքով՝ Իսրայելը «փորձում է ամբողջ տարածաշրջանը ներքաշել լայնամասշտաբ պատերազմի մեջ»։ Արաղչին համաձայն չէ, որ Իրանի դաշնակից «Հըզբոլլահ» շարժումը թուլացել է հարավային Լիբանանում երկամսյա մարտերից հետո: «Եթե այն թուլանար, ես չեմ կարծում, որ Իսրայելը կհամաձայներ հրադադարի»,- ասել է նա։ Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի

© factor.am

Կիսվել սոց․ ցանցերում