ՈՐ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐՈՐԴՆԵՐԸ ԿՏՈՒԳԱՆՎԵՆ

Կառավարությունն առաջարկում է արգելել ձմռանը ոչ ձմեռային անվադողերով երթևեկությունը։ Կառավարությունն առաջարկում է ավելացնել նոր պայման՝ արգելվի տրանսպորտային միջոցների շահագործումը, եթե նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31 ներառյալ թեթև մարդատար ավտոմոբիլների վրա տեղադրված չլինեն ձմեռային անվադողեր։

Միաժամանակ, ամռանը կարգելվի «բութիկավոր» անվադողերով երթևեկելը։ Բացառություն կարվի 2024թ. համար, երբ այս կանոնը կգործի դեկտեմբերի 10-ից։

 

Կիսվել սոց․ ցանցերում