Այսօր Մասիսի համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելեցի Հովտաշատ բնակավայր՝ տեղում դիտարկելու իրականացված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքները։
Այցի ընթացքում ծանոթացա բուժամբուլատորիայի հարակից տարածքում իրականացվող աշխատանքներին, այցելեցի մանկապարտեզ, տեղում քննարկվեցին առկա խնդիրներն ու ընթացիկ աշխատանքները և տրվեցին համապատասխան հանձնարարականներ։
Քննարկվեցին նաև բնակավայրում իրականացվող բարեկարգման աշխատանքները, առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները, ինչպես նաև Հովտաշատի մշակույթի տան վերակառուցման և նոր սպորտդպրոցի կառուցման հարցերը։
Շրջայցի ընթացքում զրուցեցի նաև բնակիչների հետ, լսեցի նրանց բարձրաձայնած հարցերն ու առաջարկությունները։
Համայնքի բնակավայրերում իրականացվող աշխատանքների մշտադիտարկումն ու բնակիչների հետ անմիջական շփումը շարունակական են։
