ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՍՊԱՌ ՆԱԼԻՔՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԳԼՈԲԱԼ ՔԱՐՏԵԶՆ ԵՆ ՍՏԵՂԾԵԼ

Գիտնականները ստեղծել են կլիմայական սպառնալիքների առաջին գլոբալ քարտեզը։ Մասնագետները դիտարկել են վերջին 65 տարիների ջերմային ալիքները, բացահայտելով այն շրջանները, որտեղ չափազանց բարձր ջերմաստիճաններն առավել կտրուկ են դրսեւորվում՝ միջին սեզոնային ջերմաստիճանների համեմատ։ Այդ ջերմային ալիքները հատկապես նկատվում են վերջին հինգ տարիներին, թեեւ դրանցից որոշները եղել են դեռ 2000-ականների սկզբներին կամ ավելի վաղ։ Կլիմայական վայրիվերումներից առավել տուժած են համարվում Չինաստանի կենտրոնական շրջանները, Ճապոնիան, Կորեան, Արաբական թերակղզին, Արեւելյան Ավստրալիան եւ Հարավային Ամերիկայի եւ Արկտիկայի որոշ հատվածներ։

Վտանգավոր գոտում է գտնվում նաեւ Եվրոպայի հյուսիս-արեւմտյան հատվածը, ԱՄՆ որոշ շրջաններ։ Սրան զուգահեռ, կան շրջաններ, որտեղ ջերմաստիճանային բարձրացումները կանխատեսվածից ավելի ցածր է։ Այդպես է Միացյալ Նահանգների հյուսիսային ընդարձակ շրջաններում, Կանադայի հարավային հատվածներում, Հարավային Ամերիկայի ներքին շրջաններում, Սիբիրի մեծ մասում, Հյուսիսային Աֆրիկայում եւ Ավստրալիայի հյուսիսում։

 

Կիսվել սոց․ ցանցերում