Ազգային ժողովի արտահերթ նիստում կքննարկվի նախագիծ, որով նախատեսվում է, որ ընտրություններին մասնակցելու իրավունք կունենան միայն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր վերջին մեկ տարվա ընթացքում առնվազն վեց ամիս ապրել են Հայաստանում

Դե ինչ, սիրելի ընտրական տուրիստներ, բարի վերադարձ Ռուսաստան։

Վստահ եմ՝ հայրենասիրության ձեր բարձր զգացումը կդրսևորվի ոչ միայն Հայաստանի ընտրություններին մասնակցելիս, այլև մինչև սեպտեմբեր կայանալիք վարժական հավաքների ընթացքում։ Ի վերջո, օրենքով սահմանված պարտականությունները կատարելը սովորաբար ավելի նախընտրելի է, քան դրանցից խուսափելու համար նախատեսված պատասխանատվությունը կրելը։

Հուսով եմ՝ Հայաստանի ընտրություններին մասնակցելուց հետո նույն պատասխանատվությամբ կմասնակցեք նաև սեպտեմբերին կայանալիք Ռուսաստանի ընտրություններին։

Իսկ Հայաստանի ապագան թող որոշեն նրանք, ովքեր ապրում են Հայաստանում։

Կիսվել սոց․ ցանցերում