Արման Ծառուկյանն առաջադիմել է UFC-ի անկախ քաշային կարգից դասակարգման ցուցակում

UFC-ն թարմացրել է անկախ քաշային կարգից (Pound-for-pound) դասակարգման աղյուսակը, որում ընդգրկվում է 15 մարտիկ։ Բրազիլացի Մաուրիսի Ռուֆիի նկատմամբ հաղթանակից հետո Արման Ծառուկյանը բարձրացել է մեկ աստիճան ու զբաղեցնում է 13-րդ տեղը։

Թեթև քաշային կարգի (մինչև 70 կգ) դասակարգման աղյուսակում հայ մարտիկը մնացել է երկրորդ տեղում։ UFC-ի անկախ քաշային կարգից դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել կիսամիջին քաշային կարգում (մինչև 77 կգ) չեմպիոն Իսլամ Մախաչևը, որին հաջորդում են Ալեքսանդր Վոլկանովսկին ու նորընծա չեմպիոն Ջասթին Գեյջին։

Իսկ տիտղոսը կորցրած Իլյա Տոպուրիան նահանջել է 5-րդ տեղ։

Կիսվել սոց․ ցանցերում