Բանգկոկի իշխանությունները քաղաքի բոլոր 50 շրջաններում աղետի գոտի են հայտարարել՝ անդադար տեղացող անձրևների հետևանքով առաջացած ուժեղ ջրհեղեղի պատճառով։
Բանգկոկի նահանգապետ Չաթչարտ Սիթիպունտը հայտնել է, որ սեպտեմբերի 24-ից ի վեր Թաիլանդի մայրաքաղաքում գրանցվել է մոտ 300 մմ տեղում, ինչի հետևանքով «խոշոր ջրանցքներից ջուրը դուրս է եկել ավելի արագ, քան քաղաքը հասցրել է այն դուրս մղել»։
Քաղաքային իշխանությունների տվյալներով՝ ջրհեղեղի ջրերը ողողել են տներն ու ճանապարհները, հատկապես՝ Լատ Փրաո, Պրավետ և Սաեն Սաեպ ջրանցքների մերձակայքում։
Շրջանային իշխանությունները ժամանակավոր կացարաններ են կազմակերպում վարչական շենքերում և դպրոցներում, որոնք չեն հեղեղվել։ Տեղի իշխանությունները բնակիչներին հորդորում են մնալ փակ տարածքներում։
