Աբովյանի քրեական գործով նոր մանրամասներ․ նախաքննությունը շարունակվում է
Աբովյան քաղաքի համայնքապետարանի Հողաշինության և քաղաքաշինության բաժնի պետ Արամ Վիրաբյանը ձերբակալված անձանց թվում է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նրան կասկածում են կաշառք ստանալու մեջ։
Lragrogh com լրատվականի տեղեկություններով՝ քրեական վարույթի շրջանակում կան նաև այլ անձինք, որոնք այս պահին չեն ձերբակալվել, սակայն նրանց հնարավոր առնչությունն ուսումնասիրվում է նախաքննության ընթացքում։
Այս պահին, մեր տեղեկություններով, ձերբակալվել է 6 անձ։ Քրեական վարույթի շրջանակը կարող է ընդլայնվել, և նախաքննության ընթացքում կարող են պարզվել նաև այլ անձանց հնարավոր առնչությունները։
Հիշեցնենք, որ անձի մեղավորությունը կարող է հաստատվել բացառապես օրինական ուժի մեջ մտած դատական ակտով։
