Ձերբակալվել են Աբովյանի համայնքապետարանի աշխատակիցներ:
Տեղեկությունը, «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան, հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից:
«Կաշառք ստանալու, դրան օժանդակելու և կաշառք տալու համար քրեական հետապնդումներ են հարուցվել 6 անձի, այդ թվում՝ Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարանի համապատասխան բաժնի պետի ու ևս մեկ պաշտոնատար անձի նկատմամբ»,- մանրամասնել են ՀԿԿ-ից:
