Վահագն Խաչատուրյան, գիտեմ՝ իրականությունից ու ժողովրդից կտրված ես։ Մի օր կգա, էլ չես լինի, մեկ է՝ բոլորս էլ մի օր մեռնելու ենք, չէ՞, որ մահկանացու ենք։ Լավ, դա թողնենք այս պահին։ Ես չէի ցանկանա Նման նախագահ ունենար Հայաստանի Հանրապետությունը։

Վահագն Խաչատուրյան, գիտեմ՝ իրականությունից ու ժողովրդից կտրված ես։ Մի օր կգա, էլ չես լինի, մեկ է՝ բոլորս էլ մի օր մեռնելու ենք, չէ՞, որ մահկանացու ենք։ Լավ, դա թողնենք այս պահին։ Ես չէի ցանկանա Նման նախագահ ունենար Հայաստանի Հանրապետությունը։
Այս նշված անձինք քեզ նման իրականությունից ու ժողովրդից կտրված չեն։ Ես բազմիցս պաշտոնական գրություններով դիմել եմ նրանց, «Ժողովրդի ձայնը լսելի է» հաղորդաշարի շրջանակներում բարձրաձայնել եմ քաղաքացիների խնդիրները, և քննարկումների արդյունքում բազմաթիվ դեպքերում լուծումներ ու ելքեր են գտնվել։ Քաղաքացիների խնդիրներ են լուծվել, մարդկանց կյանքի որակն է փոխվել դեպի լավը։
Այո՛, իմ կողմից այս պաշտոնյաների հասցեին եղել են նաև քննադատություններ։ Եվ լինելու են, երբ դրա անհրաժեշտությունը լինի։ Բայց իմ քննադատությունը եղել է կոռեկտ և նպատակային։ Ես չեմ քննադատում անձի համար, ես բարձրաձայնում եմ խնդիրը, իսկ երբ խնդիրը լուծվում է, դա նույնպես ազնվորեն արձանագրում եմ։
Ես անձամբ եմ պաշտոնական գրությունների միջոցով շփվել այս մարդկանց հետ և տեսել նրանց աշխատանքը։ Տեսել եմ՝ ինչպես են քաղաքացիների բարձրաձայնած խնդիրներին արձագանքել, ինչպես են աշխատել պետական համակարգի ներսում և ինչ արդյունքներ են արձանագրվել։
Ուստի ես չեմ կարող անազնիվ լինել և չգնահատել նրանց կատարած աշխատանքը։
Արայիկ Հարությունյանին պարգևատրելու դեմ ոչինչ չունեմ։ Բայց այս մարդկանց չպարգևատրելը, իմ գնահատմամբ, առնվազն անհասկանալի է և առնվազն կոռեկտ չէ, եթե պետական պարգևը պետք է տրվի պետությանը և ժողովրդին մատուցած ծառայության համար։
Վահագն Խաչատուրյան, ի գիտություն ընդունիր կոչս և հետևություններ արա։
Երևի դու միայն Արմեն Գրիգորյանի հետ ես բավականաչափ շփվել, իսկ մնացած այս մարդկանց կատարած աշխատանքը պարզապես չես նկատել, կամ չես ցանկացել նկատել։
Դե քանի, որ դա փաստ է, որ դու ժողովրդից կտրված ես և հետևաբար կտրված ես նաև իրականությունից։
Ես գնահատում եմ ազնվությունը։ Եթե մարդը սխալվում է՝ քննադատում եմ։ Եթե մարդը ճիշտ աշխատանք է անում և արդյունք է տալիս՝ դա նույնպես ասում եմ։
Ես չեմ կարող մարդու կատարած ահռելի աշխատանքը չգնահատել միայն այն պատճառով, որ ինչ-որ հարցերում նրա հետ համաձայն չեմ։
Եվ հիմա՝ շատ պարզ։
Պետական պարգևը չպետք է լինի անձնական համակրանքի, շփումների կամ ինչ-որ մեկի հետ մոտ հարաբերությունների արդյունք։ Պետական պարգևը պետք է տրվի կատարած աշխատանքի, ծառայության և պետությանն ու ժողովրդին տված արդյունքի համար։
Իմ կողմից պետական պարգևատրման արժանի եմ համարում՝
1. Սուրեն Պապիկյանին
2. Արարատ Միրզոյանին
3. Ռոմանոս Պետրոսյանին
4. Սրբուհի Գալյանին
5. Լիլիթ Մակունցին
6. Արփինե Սարգսյանին
7. Անահիտ Ավանեսյանին
8. Տիգրան Ավինյանին
9. Դավիթ Խուդաթյանին
10. Գևորգ Պապոյանին
11. Արսեն Թորոսյանին
12. Առնակ Ավետիսյանին
Ես այս մարդկանց բոլոր որոշումների կամ բոլոր գործողությունների կողմնակիցը չեմ և չեմ էլ ասում, որ նրանք երբեք չեն սխալվել։
Բայց ես տեսել եմ նրանց աշխատանքը, տեսել եմ պետական գրությունների ընթացքը, տեսել եմ քաղաքացիների խնդիրների լուծման ճանապարհը և դրա արդյունքը։
Ուստի, Վահագն Խաչատուրյան, քեզ կոչ եմ անում՝ նայիր ոչ թե նրան, թե ում հետ ես շատ շփվում, այլ նրան, թե ով ինչ է արել պետության և ժողովրդի համար։
Իսկ քո այն մտածելակերպին, թե ով այսօր պաշտոն ունի ու ով վաղը չի ունենալու, մի բան էլ ասեմ․
մեկ է՝ մի օր դու էլ չես լինելու, ես էլ չեմ լինելու, նրանք էլ չեն լինելու։ Բոլորս մահկանացու ենք, բայց գործն է հիշվող
Պաշտոնը հավերժ չէ։
Հավերժ մնալու է միայն այն գործը, որը մարդը արել է իր երկրին ու իր ժողովրդին։
Այդ պատճառով, քանի դեռ նախագահ ես, մի՛ մոռացիր՝ պետական պարգևը մարդու համար պարզապես մեդալ չէ։ Դա պետության անունից տրված գնահատական է նրա կատարած աշխատանքի վերաբերյալ։
Պարգևատրի՛ր արժանիներին։
Գնահատի՛ր կատարած աշխատանքը։
Մի՛ առաջնորդվիր անձնական շփումներով։
Ժողովուրդը դա տեսնում է։
Հ.Գ.
Կուժ քեզ եմ ասում կուլա դու լսիր
Վանիկ Նիկոյան
Կիսվել սոց․ ցանցերում