Արթուր Հովհաննիսյան, քեզ գլխից պիտի սրսկեն, որ Պառա թիվին մոռանաս ու մեջդ հասկանաս, որ քաղաքական մուտիտ անելով չի։ Հին պրյոմներ ես քաշում

Քովիդի դեմ թևից սրսկեցին քեզ, բայց գնա՝ թող գլխից սրսկեն քեզ, որ ուշադրությունդ վերականգնվի, հայտարարություն անելիս էլ գիտակցված անես։
Դու արդեն ԱԺ պատգամավոր ես, մեծ տղա ես, պետք ա խոսքդ հստակ լինի։
Մեջբերեմ խոսքերդ.
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների ներքո գտնվող համայնքներ, եւ, օրինակ, գնացեք Ձեր գործընկեր Հանրապետական կուսակցության ներքո գտնվող համայնքներ։ Օրինակ, գնացեք Մասիս համայնքի շրջակա գյուղերով։ Մասիս համայնքն՝ իր շրջակա գյուղերով, Հանրապետական կուսակցության կենդանի մոնումենտն է. հողերի միջով, առանց կոյուղի, առանց ջրամատակարարման, առանց ջրահեռացման։ Սա՛ է ձեր պատկերը, ձեր կառավարման պատկերը։ Մի հատ էլ եկել եք, ասում եք՝ ձեր կառավարությունը լավ չի աշխատում»։
Մեջբերման ավարտ։
Մասիսում ե՞րբ ես եղել, հոպարիտ տուն վերջին անգամ ե՞րբ ես գնացել։
Գնա՝ Դավիթ Համբարձումյանի ֆեյսբուքյան էջը ուսումնասիրի, Մասիսի մասին ինֆո իմացի։ Նայիր՝ ինչ ծրագրեր են իրականացվել, ինչ աշխատանքներ են արվել, ինչ է արվել համայնքում։
Քո ասածի մեջ մի ուրիշ խնդիր էլ կա։
Դու, փաստորեն, ասում ես՝ գնացեք ՔՊ-ի քաղաքապետերի գործը նայեք, իսկ Մասիսի նման համայնքը ներկայացնում ես որպես հակառակ օրինակ։ Բայց դու դրանով միայն համայնքին չես կպնում։ Դու հարց ես բարձրացնում նաև Կառավարության աշխատանքի վերաբերյալ։
Որովհետև Մասիսում միայն համայնքային միջոցներով չեն իրականացվում աշխատանքներ։ Օրինակ՝ հենց վերջին հրապարակումներում նշված են նաև սուբվենցիոն ծրագրեր։ Դաշտավանում իրականացվում է 11 702 քմ ասֆալտապատման ծրագիր, իսկ Մարմարաշենում՝ 82 073 քմ ասֆալտապատման՝ 728.9 մլն դրամ արժեքով, համայնքային միջոցներով։
Հիմա հարց՝ դու ի՞նչ ես ուզում ասել։
Ուզո՞ւմ ես ասել, որ Կառավարությունը տարբերություն է դնում ՔՊ-ի կամ ընդդիմադիր քաղաքապետերի միջև և դրա համար ընդդիմադիր համայնքներին ծրագրեր չի հատկացնում։
Եթե դա ես ուզում ասել՝ ասա՛ հստակ։
Բայց եթե այդ միտքը չունես, ապա ինչի՞ ես ԱԺ ամբիոնից նման ձևակերպումներով խոսում։
Ու հանկարծ չփորձես իմ հանդեպ չափերդ անցնել։ Ես քո համար կալուգացի օլիգարխի թիմը չեմ, ոչ էլ Կոբռա Քոչի խմբակցությունն եմ, կամ քրյաօլիգարխիկ կլան, կամ «նախկին»։ Չափերիդ մեջ մնա։
Հա, որ քեզ մութ չմնա՝ թե ինչին եմ անդրադառնում, քեզ ասեմ։
Քո նման անգրագետ ու մուտիլովչիկների պատճառով ՔՊ թիմի անունն ես գցում։ Նիկոլ Վովայի Փաշինյանը ձեր նման անգրագետների ձեռը չի դիմանալու։ Էդ մարդու վրա ձեր ամեն մի դուրս տված խոսքը ազդում է։ Ձեզ ի՞նչ կա։
Գոնե ֆայմի, որ Մասիսին Կառավարությունը մի շարք ծրագրեր է հատկացրել։ Դու քո այդ խոսքով Կառավարությանն էլ ես կպնում։
Ու մի բան էլ՝ դու արդեն ԱԺ պատգամավոր ես։ Այնտեղ ամեն ասված խոսքը պարզապես ֆեյսբուքյան մուտիտ չի։ Քո խոսքը պաշտոնական խոսք է, և դրա համար պատասխանատվությունն էլ ուրիշ է։
Արթուր, մեծ տղա ես։
Մի քիչ ավելի ուշադիր խոսա։
Որովհետև կարող է մի օր ձեր իսկ անգրագետ հայտարարություններով Վարչապետին գժվացնեք։ Չի կարելի ամեն ինչ ասել ու հետո մտածել՝ «դե ասացի, անցավ»։
Մասիսի մասին խոսելուց առաջ գոնե Մասիս գնա, մարդկանց հետ խոսա, համայնքի ծրագրերը նայի, հետո նոր ԱԺ ամբիոնից հայտարարություններ արա։
Վանիկ Նիկոյան
Կիսվել սոց․ ցանցերում