Կանխատեսելի է, որ Բшքուն կսրի հռետորաբանությունը, օրակարգ կբերի пւժի սպшռնալիքի գործիքակազմը. Պետրոսյան

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, թե COP29-ի ավարտից անմիջապես հետո այնպիսի տպավորություն է, որ ադրբեջանական մեդիա-փորձագիտական դաշտերը հրահանգավորվել են ձևավորելու կեղծ տեղեկատվական մթնոլորտ՝ իբր Հայաստանը պատրաստվում է սահմանափակ ռազմական գործողություն իրականացնել Ադրբեջանի դեմ

«Իրավիճակային առումով վերոնշյալը գուցե նաև «վրեժ է» COP-ին Հայաստանի չմասնակցելու համար…

Չնայած առայժմ պաշտոնական թեմատիկ խոսույթի բացակայությանը, այնուամենայնիվ, խիստ կանխատեսելի է, որ առաջիկայում Բաքուն ավելի կկարծարցնի դիրքորոշումը, կսրի հռետորաբանությունը և օրակարգ կբերի ուժի և ուժի սպառնալիքի կիրառման գործիքակազմը»,- գրել է Պետրոսյանը:

Կիսվել սոց․ ցանցերում