Սննդաբան Օլգա Կորաբլևան խոսել է ամեն օր ձու ուտելու հետևանքների մասին։
Ձուն պարունակում է ճարպեր և սպիտակուցներ, ինչպես նաև կալցիում, ֆոսֆոր և լեցիտին, որը սնուցում է ուղեղի հյուսվածքները։ Ձուն պարունակում է նաև կալցիֆերոլ, որը վիտամին D-ի բաղադրիչ է։ Բժիշկը նշել է, որ որքան վառ է դեղնուցը, այնքան ավելի շատ կարոտինոիդներ է պարունակում մթերքը, որն օրգանիզմում վերածվում է վիտամին A-ի։
Սննդաբանը նշել է, որ նախաճաշին մեկ-երկու ձուն կօգնի մկանային զանգված հավաքել, ամրապնդել նյարդային համակարգը և նիհարել, քանի որ այս մթերքը քիչ կալորիա է պարունակում։ Բացի դրանից, ամեն օր ձու ուտելը կբարելավի ձեր տրամադրությունը, կամրացնի նյարդային համակարգը: 100 գրամ խաշած ձուն պարունակում է տրիպտոֆանի օրական անհրաժեշտ չափի մոտ 20 տոկոսը, և այն մասնակցում է երջանկության հորմոնի՝ սերոտոնինի արտադրությանը:
Առողջ մարդը կարող է օրական ուտել մինչև երկու կամ երեք ձու, ասել է Կորաբլևան։ Նա նախազգուշացրել է, որ ձուն կարող է նաև ալերգեն լինել և խորհուրդ չի տվել այն օգտագործել բարձր խոլեստերինով, պանկրեատիտով, լյարդի և լեղապարկի խնդիրներով կամ գաստրիտով տառապող մարդկանց:
