Դեկտեմբերի 3-5-ը փակ կլինի Երևանի «Բարեկամության ուղեանցը»

Ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ դեկտեմբերի 3-ի ժամը 00։00-ից  մինչև դեկտեմբերի 5-ի ժամը 06։00-ն փակ կլինի Երևանի «Բարեկամության ուղեանցը»։ 

Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

Պատճառված ժամանակավոր անհարմարությունների համար հայցում են քաղաքացիների ներողամտությունը։

Կիսվել սոց․ ցանցերում