ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը դեկտեմբերի 2-ին հրավիրել է առաջին աշխատանքային խորհրդակցությունը` ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական և տարածքային ստորաբաժանումների ղեկավարների, ՔԿ աջակցող անձնակազմի ղեկավարության մասնակցությամբ։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են իր ղեկավարման ներքո ընդհանուր աշխատանքների հետագա կազմակերպմանը, քրեական վարույթներով նախաքննության արդյունավետությունը, որակը և պատշաճ կազմակերպումն ապահովելուն վերաբերող մի շարք հարցեր։
Արթուր Պողոսյանը ներկայացրել է այն բոլոր առաջնահերթությունները, որոնք լինելու են իր ուշադրության կենտրոնում։ Նա տվել է դրանցից բխող կոնկրետ հանձնարարություններ, նախանշվել են այն հիմնական աշխատանքային ուղղությունները, պահանջներն ու մոտեցումները, որոնք ընկնելու են Քննչական կոմիտեի ստորաբաժանումների, ինչպես նաև՝ ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց գործունեության արդյունավետությունը գնահատելու հիմքում։
Ըստ այդմ՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահը, ընդգծելով, որ առկա է ներքին աշխատանքային և գործառութային հարաբերությունների կարգավորման իրավական անհրաժեշտ բազան, խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրել է ներքին կարգապահության, ինչպես նաև՝ հասարակական միջավայրերում էթիկայի և վարքագծի կանոնների խստիվ պահպանման անհրաժեշտության վրա։
Արթուր Պողոսյանը հանձնարարել է կարճ ժամանակում վեր հանել մեկ տարուց ավելի քննվող քրեական վարույթները, մանրամասն պարզել ձգձգումների պատճառները, դրանց արդյունքները դարձնել օպերատիվ խորհրդակցությունների քննարկման առարկա և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` այդ վարույթներով նախաքննության ընթացքը լուծելու ուղղությամբ։
Բացի այդ, խնդիր է դրվել վեր հանել և պարզել քննչական բոլոր ստորաբաժանումներում քննվող կոռուպցիոն բնույթի քրեական վարույթներով նախաքննության ձգձգումների պատճառները և լուծել դրանց ընթացքը հստակ և ողջամիտ ժամկետներում։
Նախաքննության ժամկետների խնդրի համատեքստում ՀՀ քննչական կոմիտեի նախագահը կարևորել է նախ՝ քննչական ստորաբաժանումների ղեկավարների կողմից վարույթն իրականացնող քննիչներին անհրաժեշտ հանձնարարություններ տալու, դրանց կատարման նկատմամբ խիստ վերահսկողություն իրականացնելու հանգամանքը։ Դրանք միտված պետք է լինեն նախաքննության լրիվության և համակողմանիության ապահովմանը։ Ինչպես հանձնարարություններ տալու վերադասների նախաձեռնողականությունը, այնպես էլ դրանց կատարման ամբողջականությունն ու որակը ևս հաշվի են առնվելու արդյունքների գնահատման շրջանակներում։
Քրեական վարույթների անհարկի ձգձգումները բացառելու տեսանկյունից հանձնարարվել է վեր հանել փորձագիտական եզրակացությունները ձգձգելուն հանգեցնող գործոնները։ ՔԿ նախագահը հանձնարարել է բացառել փորձաքննությունները ուշացումներով նշանակելու պրակտիկան, իսկ պարզաբանման ենթակա հանգամանքների վերաբերյալ հնարավորինս կոնկրետ պատասխաններ ստանալու համար փորձագետին տրամադրել կոնկրետություն ենթադրող ելակետային տվյալներ, ինչպես նաև բավարարել նման տվյալներ տրամադրելու վերաբերյալ փորձագետներից ստացված միջնորդությունները հնարավորինս արագ բավարարելու անհրաժեշտությունը։
Ամբողջական նյութը՝
