Թբիլիսիում գիշերային ցույցից հետո գրեթե 30 մարդ հոսպիտալացվել է

Երեկ երեկոյան Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած բախումների ժամանակ առնվազն 26 մարդ է տուժել։ Այս մասին ասվում է Վրաստանի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։

«Դեկտեմբերի 2-ի բողոքի ակցիայից հետո բուժհաստատություններ է տեղափոխվել 26 անձ։ Տուժածներից 23-ը ակցիայի մասնակիցներ են եղել, 3-ը՝ ՆԳՆ աշխատակիցներ։ Տուժածներից ոմանք շարունակում են մնալ կլինիկաներում՝ բժիշկների հսկողության ներքո, իսկ մի մասն արդեն լքել են բուժհաստատությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Տուժածներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։ Առողջապահության նախարարությունից պարզաբանել են, որ բոլոր քաղաքացիներին, ովքեր դրա կարիքն ունեն, ցուցաբերվել է բժշկական օգնություն։

Կիսվել սոց․ ցանցերում