Վարորդների՝ «կողքից գումար» ասվածը, ստվերը վերացել է, նրանք բոյկոտում են հենց այդ պատճառով․ Միքայել Խաչատրյան

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանը «Ֆեյսբուք»ի իր էջում՝ անդրադառնալով հասարակակական տրանսպորտի վարորդների գործադուլին, գրել է․

«Ակնհայտ է, որ Երևանի ավտոբուսների վարորդների «կողքից գումար» ասվածը, ստվերը վերացել է և նրանք բոյկոտում են հենց այդ պատճառով, դրա փոխարեն նրանք չեն բարձրաձայնում Երևանի քաղաքապետարանի կողմից սահմանված 15-օրյա բարձր աշխատավարձերի մասին։

Երևանի քաղաքային իշխանությունը այս անգամ չի գնալու ոչ մի կոմպրոմիսի, սադրանքի և բոլոր կազմակերպիչները հեռացվելու են աշխատանքից, առաջինը երևանցուն դուրս գալու համար»:

Հիշեցնենք՝ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում վաղ առավոտից գործադուլ էր: Վարորդներից մի քանիսը հայտնել էին, որ աշխատանքային պայմանների բարելավում ու աշխատավարձերի բարձրացում են պահանջում։

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանն արձագանքել է առավոտից ավտոբուսների վարորդների կազմակերպած գործադուլին և նշել՝ որքան աշխատավարձ են ստանում նրանք:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ևս անդրադարձել է հասարակական տրանսպորտի վարորդների գործադուլին՝ նշելով, որ կազմակերպիչները ենթարկվելու են խիստ պատասխանատվության, որևէ տեսակի շանտաժի չեն տրվելու, կոմպրոմիսի չեն գնալու։

Հասարակական տրանսպորտի վարորդների կողմից այսօր իրականացված գործադուլի հետևանքով 18 վարորդ ազատվել է աշխատանքից։

Կիսվել սոց․ ցանցերում