Լիտվան հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին քաղաքական ապաստան տրամադրելու պատրաստակամության մասին։
Այս մասին հայտարարել է Լիտվայի նախագահի ավագ խորհրդականը:
«Եթե նման անհրաժեշտություն լինի, ապա Լիտվան, իհարկե, կարող է ապաստան տրամադրել, բայց այս պահին նախագահ Զուրաբիշվիլին շատ հստակ հայտարարել է, որ մնալու է Թբիլիսիում իր ժողովրդի հետ»,- ասել է նա:
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնավարման ժամկետը կավարտվի այս ամիս՝ դեկտեմբերի 16-ին։
