APPLE-Ը ԳԱՂՏՆԻ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ Է ԻՐ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ` ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑ ԵՆ ՀԱՐՈՒՑԵԼ

Apple ընկերության աշխատակիցներից մեկը դատական հայց է ներկայացրել ընկերության դեմ՝ մեղադրելով նրան այն բանում, որ վերջինս լրտեսական ծրագրային ապահովման միջոցով, օգտագործելով ընկերության թողարկած գաջեթները, գաղտնի հետապնդում է իրականացնում աշխատակիցների հանդեպ։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

Աշխատակիցը պնդել է, որ ընկերությունն իր աշխատակիցներից պահանջում է, որպեսզի վերջիններս իրենց անձնական օգտագործման գաջեթների վրա տեղադրեն ծրագրային հատուկ ապահովումներ, որը թույլ կտա հասանելիություն ձեռք բերել վերջիններս անձնական էլեկտրոնային փոստային հասցեների, լուսանկարների արխիվի, առողջական վիճակին վերաբերող տեղեկությունների եւ այլնի հանդեպ։ Բացի այդ, ըստ հայցի, Apple-ն արգելում է իր աշխատակիցներին ընկերության աշխատանքային պայմանները քննարկել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, բացահայտել տեղեկություններ, որոնք վերաբերում են ընկերության ներքին կյանքին։

»

Կիսվել սոց․ ցանցերում