Վրացի հարձակվող Ժորժ Միկաուտաձեն, որը խաղում է «Լիոնի» կազմում, դարձել է զինված հարձակման զոհ: Կողոպտիչները նրա տնից գողացել են շուրջ 250 հազար եվրո արժողությամբ իրեր:
Դեպքը տեղի է ունեցել կիրակի երեկոյան, ժամը 21-ի մոտակայքում, երբ Միկաուտաձեն վերադարձել էր «Նիցայի» դեմ խաղից։ Երկու անհայտ անձինք՝ զինված և գլխարկներով, սպառնացել են ֆուտբոլիստին և տարել թանկարժեք զարդեր, կաշվե իրեր և ժամացույցներ։ Բարեբախտաբար, Միկաուտաձեն ֆիզիկական վնասվածքներ չի ստացել։
