Տեղի է ունեցել ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ինչ է որոշվել

Դեկտեմբերի 4-ին տեղի է ունեցել ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը:

Հանձնաժողովից հայտնում են, որ դրական եզրակացություն է տրվել Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Հարկաբյուջետային կայունության եւ ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր — Ենթածրագիր 2» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին և «Հայաստանի Հանրապետության եւ ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջեւ «Կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքների նախագծերին:

Կիսվել սոց․ ցանցերում