Խմբակցությունից Գեղամ Նազարյանին հեռացրած Խամոյանը սգում է Հովիկ Աղազարյանի համար. Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի՝ ՔՊ-ից Հովիկ Աղազարյանին հեռացնելու վերաբերյալ ելույթին:

«Խմբակցությունից պատգամավոր Գեղամ Նազարյանին հեռացրած Ագնեսա Խամոյանը սգում է մեկ այլ խմբակցությունից հեռացված Հովիկ Աղազարյանի համար…

Շատ սենտիմենտալ ու ռոմանտիկ պառլամենտ դուրս եկավ..

Մոտավորապես հասկանալի է դառնում, թե որ ուղղությամբ է գնացել ինսայդերական ինֆոն պետական անվտանգության թեմաներով»,- գրել է Սաֆարյանը:

Ինչպես հայտնի է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության որոշմամբ Հովիկ Աղազարյանը հեռացվել է կուսակցության շարքերից:

Կուսակցությունը որպես հիմնավորում նշել է, որ նա թույլ է տվել պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքեր, ինչպես նաև՝ հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումներ։

Ազգային ժողովի նիստի ժամանակ Աղազարյանը հայտարարել է, որ դուրս է գալիս կուսակցությունից՝ ներողություն խնդրելով կուսակիցներից:

Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերությանը տված վերջին հարցազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել պատգամավորական մանդատները: Վարչապետի խնդրանքը Զեյնալյանն ընդունեց, իսկ Աղազարյանը՝ ոչ:

Կիսվել սոց․ ցանցերում