ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ԽՈՇՈՐ ԱՎՏՈՎԹԱՐԻՑ

Նոյեմբերյան քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ: Նոյեմբերի 29-րդ փողոցում բախվել են «Mitsubishi» (վարորդ՝ Է. Ղ., ծնված 1948 թ.) և «Audi» (վարորդ՝ Ա. Ս.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

 

Կիսվել սոց․ ցանցերում