Անկшրան ակնկալում է Երևանի և Բшքվի միջև խաղաղության պայմանագրի կնքում. Թпւրքիայի ԱԽ

Անկարան ակնկալում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում դրական զարգացումները կհանգեցնեն խաղաղության պայմանագրի կնքմանը։

Այս մասին ասվում է Թուրքիայի անվտանգության խորհրդի հայտարարության մեջ, որի նիստը տեղի է ունեցել դեկտեմբերի 5-ին:

«Շեշտվեցին մեր ակնկալիքներն ու ցանկությունները, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում դրական զարգացումները կհանգեցնեն խաղաղության պայմանագրի կնքմանը, և նշվեց, որ տևական խաղաղությունը համապատասխանում է մեր տարածաշրջանի բոլոր կողմերի շահերին»,- ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 4-ին ԱԺ նիստում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ համաձայնագրի տեքստի 90%-ը համաձայնեցված է։

Կիսվել սոց․ ցանցերում