Այսօր դերասան Լևս Դավթյանի հարսանիքն է: StarNews-ի տեղեկություններով `դերասանն ամուսնանում է մասնագիտությամբ լուսանկարիչ և երեկոների կազմակերպիչ Սոնա Հակոբյանի հետ:
Հարսանիքի քավորը դերասան Մոսո Կարապետյանն է:

Դերասանուհի Անաիս Սարդարյանն է առաջին կադրերը հրապարակել փեսայի տնից: Ինչպես դերասանուհին է նշել` ինքն անչափ հուզված է:

Ի դեպ`Լևսը 395.000 դրամ արժողությամբ կոդտյում է կրում իր հարսանիքի ժամանակ:

StarNews-ը խոստանում է ներկայացնել հարսանյաց հանդեսի մյուս կադրերը:
