Հենացատկորդ Արթուր Դավթյանը կմասնակցի սպորտային մարմնամարզության միջազգային մրցաշարի

Դեկտեմբերի 8-ին  Մոսկվայի «Դինամոյի» մարզական ակադեմիայում կանցկացվի սպորտային մարմնամարզության միջազգային մրցաշար: Այս մասին  հայտնել է մրցույթի կազմակերպիչ, օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի բազմակի չեմպիոն, ռուսաստանցի  Նիկիտա Նագորնին։

ՀԱՕԿ-ի կայքից տեղեկանում ենք, որ մասնակցող լավագույն ությակի թվում է նաև  օլիմպիական խաղերի կրկնակի մրցանակակիր, աշխարհի չեմպիոն, երևանցի հենացատկորդ  Արթուր Դավթյանը:

Ստուգատեսին կմասնակցեն նաև Բելառուսի, Կուբայի, Ղազախստանի և Թուրքիայի հեղինակավոր մարզիկները:

Կիսվել սոց․ ցանցերում