Օդի ջերմաստիճանը չի փոխվի. Երևանի բարձրադիր գոտում և լեռնային շրջաններում ձյուն կտեղա

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 8-ի երեկոյան ժամերին, 9-ի գիշերը, 12-ի ցերեկը, 13-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Դեկտեմբերի 9-ի ցերեկը, 10-11-ը, 12-ի գիշերը և 13-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևելյան՝ 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում դեկտեմբերի 8-ի երեկոյան ժամերին և 9-ի գիշերը, 12-ի ցերեկը սպասվում են թույլ տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում՝ թույլ ձյան տեսքով։ Դեկտեմբերի 9-ի ցերեկը, 10-11-ը, 12-ի գիշերը և 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Կիսվել սոց․ ցանցերում