Վերին Լարսի հերթում 1400 հայկական բեռնատար է սպասում

Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի անցման հերթում 1400 հայկական բեռնատար կա կուտակված։

Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից հայտնում են, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար, բայց խցանումները չեն վերանում եղանակային վատ պայմանների պատճառով։

Ընդհանուր առմամբ, հերթում սպասում է 4654 տրանսպորտային միջոց:

Կիսվել սոց․ ցանցերում