Սիրիшյում տեղի ունեցածը մեզ համար հույսի շող է. Ֆիդшն

Այն, ինչ տեղի ունեցավ երեկ Սիրիայում, մեզ համար դարձավ հույսի շող: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը դեսպանների 15-րդ համաժողովի բացման արարողությանը։

Նա նշել է, որ Թուրքիան միջազգային դերակատարների կողմից ակնկալում է աջակցություն Սիրիայում նոր կառավարություն ձևավորելու հարցում։

Նրա խոսքով՝ չնայած Անկարայի բոլոր ջանքերին, Ասադի կառավարությունը չգնաց իր ժողովրդի հետ հաշտություն կնքելու ճանապարհով։

Հ. Ֆիդանը շեշտել է, որ իր երկիրը շարունակելու է աջակցել սիրիացի ժողովրդին և պահպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունը։

Կիսվել սոց․ ցանցերում