Ադրբեջանի արաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և ԵԱՀԿ նորանշանակ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն հեռախոսազրույց են ունեցել:
Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ Բայրամովը շնորհավորել է թուրք դիվանագետին ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, Սինիրլիօղլուն իր հերթին «կարևորել է ԵԱՀԿ-ի հետ Ադրբեջանի համագործակցությունը»:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Թուրքիայի կառավարությունում մի շարք բարձր պաշտոններ զբաղեցրած Ֆերիդուն Սինիրլիօղլուն առաջին թուրք գործիչն է, որը կղեկավարի ԵԱՀԿ-ն։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 5-6 Մալթայում կայացած ԵԱՀԿ ԱԳ նախարարների համաժողովի ընթացքում կառույցի գլխավոր քարտուղար է ընտրվել Թուրքիայի կողմից առաջադրված ազգությամբ թուրք Ֆերիդուն Սինիրլիօղլուն։
