Շուրջ մեկ ժամ տևած հեռախոսազրույց. ինչ է ասել Մակրոնը Բիձինա Իվանիշվիլին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին հեռախոսազրույց են ունեցել: Օրակարգում է եղել Վրաստանում ստեղծված իրավիճակը և ճգնաժամից դուրս գալու ուղիները:

Զրույցը նախաձեռնել է Ֆրանսիայի ղեկավարը։

«Մակրոնը նշել է, որ ափսոսում է Վրաստանում ստեղծված իրավիճակի համար և իր պատրաստակամությունն է հայտնել ներդրում ունենալ իրավիճակի ամբողջական լիցքաթափման գործում: Իվանիշվիլին իր հերթին շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահին նախաձեռնության համար և ողջունել Փարիզի՝ համատեղ ջանքերի գաղափարը»,- ասված է կուսակցության հաղորդագրության մեջ։

Կողմերը մտադիր են մոտ ապագայում կրկին կապ հաստատել և վերլուծել ձեռք բերված արդյունքը։

Հիշեցնենք, որ ընտրական գործընթացների մեկնարկից սկսված բողոքի ակցիաները Վրաստանում նոր թափ ստացան, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ Թբիլիսին մինչև 2028 թվականը կասեցնում է Եվրամիության հետ բանակցությունները: Ակցիաներն ուղեկցվում են ուժայինների հետ բախումներով, ոստիկանները հատուկ միջոցներ են կիրառում ցուցարարների նկատմամբ։

Կիսվել սոց․ ցանցերում