«Անկախ դիտորդ»-ը ամփոփել է Գյումրու նախնական ընտրությունների արդյունքները․
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու առաջադրված անձանց նախաքվեարկության դիտարկումը տեղի ունեցավ դեկտեմբերի 8-10-ը` ներառելով դռնեդուռ այցելություների և արդյունքների հաշվարկի մշտադիտարկումը, ինչպես նաև ՔՊ կուսակցության կողմից ստեղծվող ձևաթղթերի, փաստաթղթերի ուսումնասիրությունը:
Արձանագրված խնդիրները
Դիտորդները նախաքվեարկությունն իրականացնող խմբերի հետ այցելել են 647 բնակարան/տուն, որոնցից 173-ի բնակիչները մերժել են նախաքվեարկությանը մասնակցելու առաջարկությունը, իսկ 474-ում, այսինքն 73% դեպքերում մասնակցել են նախաքվեարկությանը: Հարկ է նշել, որ վիճակագրության մեջ չեն ներառվել դեպքերը, երբ թակոցին արձագանք չի եղել, ներառյալ դեպքերը, երբ առերևույթ տանը ներկա բնակիչները պարզապես չեն բացել դուռը, ինչը կարող է շուրջ 10%֊ով նվազեցնել մասնակցության համաձայնության տոկոսը։Ընտրանքի պատահականությունը ապահովող պատահական քայլի մեթոդաբանությունը նվազեցնում էր հարցմանը մասնակցողների թիվը և մեղմացվել է առաջին օրվանից հետո։ Այնուամենայնիվ հարկ է նշել, որ հրահանգված մեթոդաբանությունից հարցումն իրականացնողների որոշ խմբեր շեղվել են նաև երկրորդ և երրորդ օրերին։ Հարկ է նաև նշել, որ ընտրանքի ձևը մի կողմից չէր ապահովում վիճակագրական առումով Գյումրիի բնակչության աշխարհագրական կամ սեռային, տարիքային ներկայացվածությունը, մյուս կողմից դժվարացնում էր գործընթացը, ճկուն չէր և բացասաբար էր ազդում մասնակիցների թվի վրա։
Ամբողջական նյութը՝
