Պпւտինի և Հայաստանի փոխվարչապետի առանձին հանդիպում նախատեսված չէ. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի առանձին հանդիպում նախատեսված չէ, սակայն նրանք, ցանկության դեպքում, կարող են զրուցել Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի շրջանակներում։

Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ո՛չ, առանձին հանդիպում նախատեսված չէ, բայց եթե նրանք ցանկանան, հրաշալիորեն կարող են զրուցել գագաթնաժողովի շրջանակներում»,- նշել է Պեսկովը՝ հավելելով, որ զրույցի հավանակլանությունը չի բացառվում:

«Իհարկե, եթե նրանք դա նպատակահարմար համարեն, ապա կհանդիպեն»,- հստակեցրել է Կրեմլի ներկայացուցիչը։

Պեսկովը նշել է, որ գագաթնաժողովը նեղ կազմով հանդիպման ընթացքում կքննարկվեն ամենազգայուն թեմաները։

Կիսվել սոց․ ցանցերում