Բլինքենը ծրագրում է դեկտեմբերի 13-ին այցելել Թпւրքիա

Թուրքական պաշտոնական աղբյուրը ՏԱՍՍ-ին հաստատել է, որ ուրբաթ օրը երկիր կայցելի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Պարոն Բլինքենը Թուրքիա կժամանի ուրբաթ օրը»,- ասել է նա։

Ավելի վաղ Haber գլոբալ հեռուստաալիքը հայտնել էր Բլինքենի մոտալուտ ժամանման մասին։ Այցի ծրագիրը կներառի բանակցություններ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։ Հիմնական ուշադրությունը դարձվելու է Սիրիայում տիրող իրավիճակին։

Կիսվել սոց․ ցանցերում